Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Մայր Հայաստան» դաշինքը շրջայց է կատարել Երևանի հնավայրերում՝ «Կարմիր բլուրում», «Շենգավիթում» և «Էրեբունիում»։
Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը արձանագրել է՝ տարածքներն անխնամ են, իսկ «Էրեբունու» ամրոցում և թանգարանում առկա է կառավարման ճգնաժամ։
Նա նշել է, որ տարածքում ջուր չկա, տեսախցիկներ ու անվտանգության համակարգ չի գործում, ցուցանակները մաշված են, QR կոդերը չեն ընթեռնվում, իսկ որմնանկարները՝ վնասված։ Սուքիասյանի խոսքով՝ հնավայրերում պետական վերահսկողության բացակայությունը լուրջ մարտահրավեր է ազգային անվտանգությանը և ինքնության պահպանմանը։
Նա մտահոգություն է հայտնել նաև վերջին տարիներին պետական մակարդակով Ուրարտուի և Երևանի միջև պատմական կապը լռեցնելու փորձերի վերաբերյալ՝ այն դիտարկելով որպես քաղաքական վտանգավոր ուղղություն, որը համահունչ է ադրբեջանական քարոզչությանը։
«Էրեբունին՝ Երևանի ծննդավայրը, այսօր խորհրդանշում է պետական անտարբերությունը։ Այս խնդիրների համակարգային լուծման ուղին իշխանափոխությունն է», – եզրափակել է Սուքիասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։