|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Օգոստոսի 13-ին՝ ժամը 18։10-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով այրվել են նաև կարևոր փաստաթղթեր։ Սակայն Երևանի քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Արտյոմ Կարապետյանը ArmLur.am-ի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ հրդեհը բռնկվել է շենքի նկուղային սենյակներից մեկում, որտեղ պահվել են դուրսգրման ենթակա հին համակարգիչներ և այլ տեխնիկա։
«Հոսանքի տատանում է եղել, ինչ-որ կայծ է առաջացել, որից հետո հրդեհ է բռնկվել։ Հրդեհը բռնկվել է նկուղային սենյակում՝ փոքր տարածքում, որտեղ կարևոր ոչ մի իր չի եղել։ Ոչ պիտանի համակարգիչների մոնիտորներ էին, օդափոխիչներ եւ որևէ փաստաթուղթ չի այրվել»,- հայտնել է Կարապետյանը։
Կարապետյանը նշել է, որ հրդեհը բռնկվել է ժամը 18։10-ի սահմաններում, երբ շենքում արդեն քիչ թվով աշխատակիցներ են եղել։ Հրդեհի հետևանքով տուժածներ չեն եղել։
«Ծուխը տարածվել է, բայց արդեն շդնքում համարյա մարդ չի եղել։ Ով էլ որ մնացել է, չի տուժել»,- ասել է քաղաքապետարանի մամուլի պատասխանատուն։
Կարապետյանի փոխանցմամբ՝ շենքի հրդեհային ազդանշանային համակարգը գործել է անմիջապես, ինչի արդյունքում համապատասխան ծառայությունները տեղեկացվել են։
Արտյոմ Կարապետյանը նաև ընդգծել է, որ հրդեհի հետևանքով արխիվային որևէ փաստաթուղթ չի այրվել։