|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 2-րդ տեղամասի 77-րդ խցում պատիժ կրող, արդեն 33 տարի ազատազրկման մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Սեյրան Մարկոսյանը 2 օր առաջ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։
Դատապարտյալները լրատվամիջոցին հայտնել են, որ Սեյրան Մարկոսյանի կյանքին իրական վտանգ է սպառնում։
Հիշեցնենք, որ Սեյրան Մարկոսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել 1992 թվականին։ Նա մեղավոր է ճանաչվել Տավուշի մարզի Բաղանիս գյուղում ամուսիններ Սոնայի և Սերյոժայի սպանության, ինչպես նաև ավազակային հարձակման համար։