|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայի Աբու Դուհուր ավիաբազայի ուղղությամբ հարվածները և կոչ է արել միջազգային հանրությանը արձագանքել Իսրայելի գործողություններին։
«Մենք խստորեն դատապարտում ենք այսօր առավոտյան Սիրիայի Իդլիբ նահանգի գյուղական Աբու Դուհուր ռազմական ավիաբազային հասցված Իսրայելի ավիահարվածները։ Իսրայելը շարունակում է իր անխոհեմ հարձակումները՝ թիրախավորելով Սիրիայի ենթակառուցվածքները և խախտելով նրա տարածքային ամբողջականությունն ու միասնությունը», – ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը ավելի վճռական դիրքորոշում ընդունել՝ վերջ դնելու Իսրայելի կողմից Սիրիայի դեմ աճող ագրեսիային և ապահովելու այդ գործողությունների համար պատասխանատվությունը, որոնք անտեսում են միջազգային իրավունքը։
Ավելի վաղ Syria TV-ն, հղում անելով աղբյուրին, հաղորդել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը մի քանի հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աբու Դուհուր ավիաբազային։ Աղբյուրի խոսքով՝ հարձակումները նյութական վնաս են պատճառել։ Քաղաքացիական զոհերի մասին հաղորդագրություններ չեն եղել։ Reuters-ի փոխանցմամբ՝ հարձակման են ենթարկվել օդանավակայանը և պահեստները։