կարևոր
1273 դիտում, 3 ժամ առաջ - 2026-08-18 16:02
Հասարակություն

Հայերի թիվը Զոնգուլդաքի Չայջումա գավառում

Հայերի թիվը Զոնգուլդաքի Չայջումա գավառում

Զոնգուլդաքի ճանաչված գործարարներից Իբրահիմ Բաշչըն իր սոցիալական էջում անդրադարձել է նախկինում Չայջումա գավառի մուսուլման, հույն և հայ բնակչության թվին։

Իբրահիմ Բաշչըն մասնավորապես գրել է․ «1890 թ․ Կաստամոնու նահանգի տարեգրքում հրապարակված պետական գրանցումների համաձայն՝ Զոնգուլդաքի Չայջումա գավառի՝ օսմանյան շրջանի անվանումը եղել է Չեհարշենբե (Չարշամբա), և այստեղ են գտնվել 4 ժանդարմ ու մեկ ոստիկանապետ։

1916 թ․ Բոլուի նահանգային տարեգրքում նշված տեղեկությունների համաձայն՝ Բոլու նահանգում ընդգրկված գավառակների շրջանում Չայջուման եղել է ամենամեծն ու ամենաբարեկարգը , (ճիշտ այսօրվա նման)։ Չայջումա գավառակն ունեցել է 31 գյուղ։ Չայջումա ընդհանուր բնակչության թիվը կազմել է 12 հազար 4 հոգի, որից 11 հազար 600-ը՝ մուսուլման, 370-ը՝ հույն, իսկ 34-ը՝ հայ։

Գավառակի կենտրոն Չայջուման ունեցել է մշտապես գործող շուկա, 2 մզկիթ, 3 նախակրթարան, 1 եկեղեցի, 1 հունական տարրական դպրոց, խան և համամ (բաղնիք), որոնց շնորհիվ ավելի զարգացած է համարվել մյուս գավառային կենտրոնների համեմատ։ Թեպետ նրա բնակչությունը շատ ընդունակ է եղել, չի կարելի կրթության մակարդակը լավ համարել»։

https://www.imzagazetesi.com/caycumada-musluman-rum-ve-ermeni-sayisi

Թարգմանեց Մելինե Անումյանը

www.akunq.net