|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է.
«Նախկին ոստիկանապետ Ա. Հովհաննիսյանին Ռազմական ոստիկանության պետ նշանակելու որոշումը պարզորոշ կերպով ցույց է տալիս, որ գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների, այդ թվում՝ մահվան ելքով միջադեպերի կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը:
Ոչ ոք ինձ չի կարող համոզել, որ ՌՈ համակարգում որևէ կոմպետենտ, բանիմաց, փորձառու կադր չկար, և դրա պատճառով է ընտրությունը կատարվել ոստիկանական կադրային ռեզերվից:
Հիշեցնեմ, որ մեկ այլ նախկին ոստիկանապետ էլ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում է:
Մի խոսքով, իշխանության պատկերացումները զինված ուժերում բարեփոխումների հարցում լրիվ պարզ է` և´ ելքի, և´ շարունակական տապալումների առումով»:
Հիշեցնենք` Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ։