|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Բաքու պետական այցի նախօրեին Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրանքով բանակցությունների ընթացքում բարձրացնել Ադրբեջանում պահվող հայերի, այդ թվում՝ ԼՂՀ նախկին ղեկավարների հարցը։ Տեղեկությունը հայտնում են Ռուսաստանի հայերի միության գրասենյակից, գրում է Սպուտնիկ Արմենիան:
«ԼՂ–ից բռնի տեղահանված հարյուր հազարից ավելի հայերի, Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային և հոգևոր-կրոնական ժառանգության, ինչպես նաև մի քանի տասնյակ գերեվարված հայերի, այդ թվում՝ ԼՂՀ ղեկավարների ճակատագիրը, որոնք մոտ մեկ տարի է` ապօրինաբար պահվում են Ադրբեջանի բանտերում, չեն կարող չանհանգստացնել ոչ միայն աշխարհասփյուռ հայերին, այլև բոլոր նրանց, ովքեր ապրում են բարության և արդարության սկզբունքներով։ Ռուսաստանը միշտ առաջնորդվել է այդ դրանցով»,–ասված է նամակում։
Միությունը ռուսաստանցի միլիոնավոր հայերի անունից դիմել է ՌԴ նախագահին` խնդրանքով հնարավորինս ուշադրություն դարձնել այդ հարցերին Ադրբեջան կատարած պետական այցի ընթացքում։
«Ձեր հեղինակությունը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ անձնական վստահելի հարաբերությունները մեզ հույս են ներշնչում այս հարցերում առաջընթացի հասնելու առումով»,- ասված է ՌՀՄ նաախագահ Արա Աբրահամյանի ուղերձում։
Հիշեցնենք, ոև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր երկօրյա պետական այցով մեկնել է Բաքու, որտեղ բանակցությունների կանցկացների Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։