|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.5 |
| EUR | ⚊ | € 423.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.3157 |
| GBP | ⚊ | £ 495.47 |
| GEL | ⚊ | ₾ 139.88 |
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը գրում է.
«Իմ մասնագիտական ու քաղաքական արժանապատվությունն իհարկե ինձ թույլ չի տա իջնել Արման Եղոյանի մակարդակին ու արձագանքել այսօրվա զազրախոսություններին։
Մեր ազգային հարցերի վերաբերյալ իմ պատասսխանատվությունն էլ իր հերթին ինձ թույլ չի տա քաղաքական հակառակորդին քաղաքականապես ոչնչացնելու համար ասել ու հրապարակել Հայ դատի համակարգի առանցքային գործչների կողմից միայն վերջին տարիների ընթացքում իրականացված գործողություններ, որոնք էապես նպաստել են Հայաստանի Հանրապետության դիմակայունությանը։
Պատմությունը և ապագայում հրապարակվելիքը մի օր ամեն ինչ իր տեղը կգցի։ Որքան էլ մեծ է խոսելու գայթակղությունը, ես այսօր կլռեմ, որովհետև Հայաստանի ու հայության շահերի պաշտպանությունը մեզ համար բացարձակ ու անսակարկելի անհրաժեշտություն է։ Միայն մի բան կասեմ, Արման Եղոյանը չգիտի իր թվարկած մարդիկ ինչ են անում, գիտե՞ք ինչու չգիտի, որովհետև նույնիսկ իրենց թիմի կազմում այդ կշիռը չունի։ Այդ թիմի համար նա հերթական մի ճամարտակ է․․․
Առավելագույնը, որ կարող եմ անել, այն է, որ անհույս խորհուրդ տամ Արման Եղոյանին, որ կարդա, նույնիսկ կարող եմ գրքերը նշել։
Սամուել Հանթինգթոնը իր «Ո՞վ ենք մենք» հայտնի գրքում պնդում է, որ «հայրենի պետությունների՝ սփյուռքի հետ մոտ հարաբերությունները և համագործակցությունը ժամանակակից միջազգային հարաբերությունների առանցքային երևույթներից են», իսկ Յոսի Շեյնը մի ամբողջ գիրք է նվիրել սփյուռքերի անդրազգային քաղաքական դերակատարությանը իր «Սփյուռքը և ազգակցությունը միջազգային հարաբերություններում» հայտնի աշխատությունում։ Վերջինս, ակադեմիական այդ առաջադրանքը կատարել է հայկական ու հրեական սփյուռքերի բազմամակարդակ վերլուծությամբ։ Իսկ Հանթինգթոնը, մեծ տեղ է հատկացրել հենց Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ուսումնասիրությանը։
Հ․Գ․
Ես համոզված եմ, ավելին ասեմ, անուններով պատկերացնում եմ արտաքին գործերի նախարարությունում և տարբեր դեսպանատներում աշխատող դիվանագետների, ովքեր հավանաբար հայհոյել են Եղոյանին՝ այսօրվա ելույթի համար․․․»։