|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.5 |
| EUR | ⚊ | € 423.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.3157 |
| GBP | ⚊ | £ 495.47 |
| GEL | ⚊ | ₾ 139.88 |
«Երևանում վերջին չորս տարին բյուջեով բերում, ներկայացնում են մոտավոր 15 մանկապարտեզ, 4 տարվա մեջ 10 մակապարտեզը նույնն է կրկնվում: Ամեն տարի բյուջեից փողը պլանավորվում է, դուրս է գալիս, թե ոչ, չի երևում, էդ մանկապարտեզները չեն սարքվում, մնում են տեղը: Էս վերջում Տիգրան Ավինյանին ասի՝ ամոթ ա, քո փլավի վրա աղ լցնել չի լինում, խայտառակ եմ լինում, էդ մարդկանց ներկայացնում եմ, բայց չի սարքվում մանկապարտեզը»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Ռուզաննա Երեմյանի ելույթին: Մանուկյանը խոսեց նաև Ա1 թաղամասի հայ-ֆրանսիական մանկապարտեզի մասին, ասաց, որ այն դարձել է թմրամիջոց վաճառողների կենտրոն, իսկ 39 մանկապարտեզում կոյուղաջրերը լցվում են նկուղը: Նշեց, որ 101 և 102 մանկապարտեզների առաստաղը տնօրենն ինքն էր ամրացնում: Նա խոսեց նաև դպրոցներում առկա խնդիրների մասին: