|
Փոխարժեքներ
13 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.86 |
| EUR | ⚊ | € 422.06 |
| RUB | ⚊ | ₽ 4.3638 |
| GBP | ⚊ | £ 493.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական կապերի ամրապնդումը կարևոր է։ Այս մասին հայտարարաել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Երբ փորձագիտական մակարդակով մշակվեց Եվրամիության փաստաթուղթը, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի տարանցման և ստորջրյա մալուխի նախագծերի հետ կապված, փորձագետները Սև ծովի ստորջրյա մալուխը, որը էլեկտրաէներգիայի, նաև թվային մալուխ է, ներառեցին համատեղ հետաքրքրությունների նախագծերի ցանկում։ Այնտեղ, որտեղ ներգրավված է փորձագիտական բաղադրիչը, իհարկե, բոլորն էլ գիտակցում են, որ առանց Վրաստանի նման կապեր չեն կարող հաստատվել և ամրապնդվել։
Պետք է հույս ունենանք, որ իրատեսական նկատառումները կգերակշռեն։ Սկզբունքորեն կարևոր է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ռազմավարական կապերի, այդ թվում՝ փոխկապակցվածության տեսանկյունից, էլ ավելի ամրապնդումը, և մենք դրա համար ամեն ինչ անում ենք ու ամեն ինչ կանենք։ Շատ լավ դինամիկա ունենք Ադրբեջանի, նաև Թուրքիայի հետ, և, իհարկե, այս ուղղությամբ աշխատանքներն ակտիվորեն կշարունակվեն»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի վարչապետը։