|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վերջերս տեղի ունեցած` Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը Հայաստանի համար հետաքրքիր է, բայց վտանգավոր չէ. լրագրողներին այսօր ասաց Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադեւոսյանը` Կոմանդոսը:
Նրա խոսքերով` վաղուց է խոսվում, որ նոր ռազմական բլոկ է նախատեսվում ստեղծել` ի դեմս այս երկրների:
«Նույնիսկ սկզբում խոսվում էր Ադրբեջան-Վրաստան-Իրան բլոկի մասին, հետագայում Իրանը փոխարինվեց Թուրքիայով: Բայց պետք է հասկանալ, որ ռազմական բլոկները հեշտությամբ չեն ստեղծվում: Օրինակ` ՀԱՊԿ-ն, տեսե'ք` ինչ դժվարութամբ է այն կայանում»,- նշեց Արկադի Տեր-Թադեւոսյանը` հավելելով, որ նոր ռազմական բլոկ ստեղծելը շատ դժվար է, ուստի նոր` Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ռազմական բլոկ ստեղծելը ոչ ռեալ է: