|
Փոխարժեքներ
09 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Շանհայում և Չինաստանի մի շարք այլ քաղաքներում ուժեղ անձրևներն ու «Դելֆին» թայֆունը ջրհեղեղներ են առաջացրել։
Ինչպես հաղորդում է RT-ն, 390,000 մարդ է տարհանվել։
Մոտ 162 կիլոմետր (ժամում 100 մղոն) արագությամբ Չինաստանի արևելյան ափի ուղղությամբ շարժվող «Դելֆին» թայֆունը, կանխատեսվում է, որ կբերի ուժեղ քամիներ և հորդառատ անձրևներ, որոնք կարող են ջրհեղեղներ և սողանքներ առաջացնել։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Շանհայի Հոնցյաո և Պուդոնգ օդանավակայաններում չեղարկվել է չվերթների 60%-ը կամ ավելի քան 1300 չվերթներ։