|
Փոխարժեքներ
05 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.14 |
| EUR | ⚊ | € 422.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.5041 |
| GBP | ⚊ | £ 493.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Խալիլ ալ-Հայյայի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Թեհրանը կաջակցի շարժման դիրքորոշմանը Գազայի հատվածի շուրջ շարունակվող բանակցություններում։
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Փեզեշքիանն ասել է.
«Իրանը կաջակցի բոլոր այն քայլերին, նախաձեռնություններին և որոշումներին, որոնք պաղեստինյան առաջնորդները կընդունեն բանակցային գործընթացի ընթացքում»։
Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է զինաթափվել իր Խաղաղության խորհրդի, ինչպես նաև Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի մասնակցությամբ անցկացված բանակցություններից հետո։
Իսկ Իսրայելը հայտարարում է, որ դուրս չի բերի իր զորքերը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը լիովին չի զինաթափվել։ Իր հերթին, պաղեստինյան խմբավորումը պնդում է, որ կզինաթափվի միայն այն բանից հետո, երբ իսրայելական ուժերը դուրս բերվեն Գազայի հատվածից։