կարևոր
484 դիտում, 57 րոպե առաջ - 2026-07-06 22:18
Աշխարհ Տարածաշրջան

Ինչ են քննարկել Էրդողանն ու ՆԱՏՕ-ի քարտուղարը

Ինչ են քննարկել Էրդողանն ու ՆԱՏՕ-ի քարտուղարը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։

Հանդիպումը տեղի է ունեցել նախագահական համալիրում՝ փակ դռների հետևում։ 

Ինչպես հաղորդում է Anadolu-ն, քննարկվել են ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ արդիական հարցեր։

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ավարտել է առաջնորդների հանդիպման կազմակերպչական պատրաստությունները և հույս է հայտնել, որ գագաթնաժողովը հաջող կանցնի։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ գագաթնաժողովի հիմնական թեմաները կլինեն կոլեկտիվ պաշտպանությունը և դաշնակիցների համագործակցության ընդլայնումը պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Նա նաև ընդգծել է պաշտպանական արդյունաբերության ֆորումի կարևորությունը, որը կանցկացվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։