|
Փոխարժեքներ
06 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.47 |
| EUR | ⚊ | € 419.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.7311 |
| GBP | ⚊ | £ 490.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ռուսական պրոպան գազով 30 վագոն այսօր կուղարկվի Բալաջարի կայարանից։
Այսօրվա դրությամբ Ադրբեջանից Հայաստան արդեն արտահանվել է ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք և 4 հազար տոննայից ավելի ԱԻ-92 և ԱԻ-95 մակնիշի բենզին։
Առ այսօր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տարանցիկ եղանակով փոխադրվել է ավելի քան 34 հազար տոննա հացահատիկ, մոտ 8 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկացորեն և 414 տոննա անտրացիտ։