|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանը Հայաստանին առաջարկում է կառուցել մեկ կամ երկու բլոկով ատոմակայան։ Այս մասին ասել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
«Ներկայումս Հայաստանի էլեկտրաէներգիայի 30%-ը ստացվում է ատոմային էներգիայից, սակայն պահանջարկն աճում է, ինչը կարող է հանգեցնել հզորությունների պակասի առաջիկա տասնամյակներում»,- «Վեստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է նա։
Մեծամորի ատոմակայանը կառուցվել է 1969-1977 թվականներին։
Ապրիլի 1-ից այն հինգ ամսով դադարեցվել է պլանային վերանորոգման համար՝ կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար։