|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ռուսաստանի աջակցությամբ Թուրքիայում կառուցվող «Աքքույու» ատոմակայանի ծովային հիդրոտեխնիկական կառույցների նախագծումը նախատեսվում է ավարտել այս տարվա կեսին. ըստ РИА Новости-ի` հայտնել է «Ռոսատոմ»-ի «Աքքույու Նուկլեար» նախագծային ընկերության իրավական և կորպորատիվ հարցերով տնօրեն Իլյա Սմիրնովը: Ելույթ ունենալով «Ատոմէքսպո-2016» ֆորումում` նա հիշեցրել է, որ պայմանագիրը կնքվել է 2015-ի հունիսին, նախագիծն իրականացնում է թուրքական «Ջենգիզ Ինշաաթ» ընկերությունը: «Տարվա կեսին ծրագրում ենք ավարտել նախագծումը»,- հավելել է նա:
Սմիրնովը նշել է, որ ծովային հիդրոտեխնիկական սարքավորումների նախագծումն ու շինարարությունն այն 16 պայմանագրերից մեկն է, որը ատոմակայանի գլխավոր կապալառու` ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությունը ծրագրում է կնքել այլ ընկերությունների հետ: Նա հավելել է, որ «Ատոմստրոյէքսպորտ»-ը ատոմակայանի կառուցման նախագծի կառավարման շրջանակային պայմանագիր կունենա, իսկ ապագայում նախատեսվում է վարձակալել ընկերություն, որը կլինի ինժեներ-սեփականատերը:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև «Աքքույու» ատոմակայանի շինարարության վերաբերյալ միջպետական համաձայնագիրը կնքվել է 2010-ին: Թուրքական առաջին ատոմակայանը 4 ռեակտոր է ունենալու, յուրաքանչյուրի հզորությունը`1200 ՄՎտ: Նախագծի արժեքը մոտ 20 մլրդ դոլար է: