կարևոր
970 դիտում, 3 ժամ առաջ - 2026-07-06 14:16
Աշխարհ

Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ

Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ

Մոսկվայում Շվեդիայի դեսպան Աննա Քրիստինա Թերեզե Յոհաննեսոնը հուլիսի 6-ին կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ​​​​խոսնակ Մարիա Զախարովան։

Զախարովան հայտնել է, որ դեսպանին կհիշեցվի Վիեննայի կոնվենցիայով Ստոկհոլմի պարտավորությունների և նրանց նախկին երաշխիքների մասին։

Դիվանագետը նշել է, որ Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը և նրա դիվանագետները «ոչ միայն ենթարկվում են որոշակի տեսական սպառնալիքի, այլև բառացիորեն ֆիզիկապես հարձակվում են օտարերկրյա առաքելության տարածքում ճշգրիտ արձակված անօդաչու թռչող սարքերի կողմից»։ Ընդ որում, Զախարովան ընդգծել է, որ դա պարբերական բնույթ է կրում։

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ենթարկվել էր նոր հարձակման անօդաչու թռչող սարքի կիրառմամբ։