|
Փոխարժեքներ
06 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.47 |
| EUR | ⚊ | € 419.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.7311 |
| GBP | ⚊ | £ 490.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների և ներդրողների շարքում։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Հայրենական ընկերություններն ակտիվորեն աշխատում են Հայաստանի հանքարդյունաբերության, մեքենաշինության, տրանսպորտային ենթակառուցվածքների, էներգետիկայի, այդ թվում՝ խաղաղ ատոմի, ինչպես նաև թվային տնտեսության ոլորտներում։ Կարևոր է, որ Հայաստանի Կառավարությունը շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար և ապահովի նրանց իրավունքների ու օրինական շահերի պահպանումը։
Փոխգործակցության բոլոր հարցերը գտնվում են մեր Միջկառավարական հանձնաժողովի մշտական վերահսկողության ներքո, որը մեր կողմից գլխավորում է փոխվարչապետ Ալեքսեյ Լոգվինովիչ Օվերչուկը»,- ընդգծել է Միշուստինը։