կարևոր
358 դիտում, 3 ժամ առաջ - 2026-07-06 14:00
Հասարակություն

«Անգամ դուռը չբացեցին, որ մեզ իրազեկեն, թե ինչ են անում».«Մուլտի տաբակի» տնօրենը մանրամասներ հայտնեց

«Ես աշխատանքի եմ եկել մոտավորապես ժամը 09:00-ին, այստեղ 7-ն անց կեսից մարդիկ են եկել, չեն ներկայացել, թե ո՞ր ծառայությունից են, որտե՞ղ են աշխատում և ինչո՞ւ են եկել, դուրս են հրավիրել պահակային ծառայության աշխատակիցներին, և ներսում մոտ 7 հոգի ինչ-որ գործողություններ են կատարում»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց «Մուլտի տաբակ» ՍՊԸ գործադիր տնօրենը Ջուլիետա Մարգարյանը։

«Թե ինչ են կատարում, տեղյակ չենք ընդհանարապես, չեմ կարող որևէ բան ասել, առավելևս որ վերջին շրջանում բյուջեի ստուգում էր, վերստուգում էր, բոլոր գործողությունները կատարել էին, տեղեկությունները վերցված էին, թե ինչ էր սա, չեմ կարող ասել»,- նշեց տնօրենը՝ հավելելով, որ կազմակերպությունը շուրջ 3 ամիս է չի աշխատում, աշխատակիցները գտնվում են հարկադիր պարապուրդում։