կարևոր
430 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-15 12:21
Հասարակություն

Եթե այսօր պատասխան չեղավ, կտեսնեք՝ ինչ է լինելու․«Մուլտի սթոուն»-ի աշխատակից

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի սթոուն» ընկերության աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիան՝ պահանջելով ապակապարակնքել իրենց աշխատավայրը և վերականգնել ընկերության գործունեությունը։


Աշխատակիցներից մեկը հայտարարել է, որ եթե այսօր իրենց պահանջներին հստակ պատասխան չտրվի, ապա իրենք պատրաստվում են դիմել ավելի կոշտ գործողությունների։

«Եթե այսօր պատասխան չստանանք, ստիպված ենք լինելու կտրուկ քայլերի դիմել։ Մեր ընտանիքներն էլ են միանալու մեզ, քանի որ խնդիրը վերաբերում է բոլորիս ապրուստին»,- նշել է նա։