|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց Յուրա Մովսիսյանին հավաքական չհրավիրելու մասին։
«Ես ցանկանում եմ Յուրային տեսնել հավաքականում: Խոսել ենք պարոն Հայրապետյանի հետ, և դուք գիտեք իրավիճակը։ Ռոբերտ Արզումանյանի մասով գիտեք, որ նա ինքն է հրաժարվել հանդես գալ հավաքականում։ Փոփոխություններ լինելու են, և դուք ամսի 11-ին կտեսնեք այդ փոփոխությունը»,- ասաց նա։
Ռուբեն Հայրապետյանն իր հերթին ասաց հետևյալը. «Եթե ես տեսնեմ, որ մարզիչը սխալ կանի, պարտադիր պետք է խառնվեմ և հրապարակայնորեն կհայտարարեմ, որ չի կարելի անել այսպիսի բաներ, քանի որ ամենամեծ պատասխանատուն ես եմ։ Պետրոսյանն ազատ է կազմի ընտրության հարցում։ Եկեք այսքանով սահմանափակվենք և այլևս չանդրադառնանք այս հարցին»։