|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երևանի Թբիլիսյան խճուղում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենա է այրվել, ինչի հետևանքով մեկ անձ տուժել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳ նախարարության փրկարար ծառայությունը։
«Դեպքի մասին ահազանգը ստացվել է հուլիսի 6-ին, ժամը 09։52-ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն»,– ասված է հաղորդագրությունում:
Մեքենայում առաջացած հրդեհը մեկուսացվել է ժամը 10։06-ին, մարվել` 10։12-ին: