|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սեպտեմբերի 6-ին, ժամը 16:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում` գյուղտեխնիկումի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է «GAZ 3110» մակնիշի ավտոմեքենա (վարորդը՝ Ա. Մ., 1948 թ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:36-ին, մարվել՝ 16:47-ին:
Այրվել են ավտոմեքենայի շարժիչը և սրահը՝ ամբողջությամբ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ա. Մ.-ն տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Արմավիրի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ տեղափոխվել է Երևան քաղաքի ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: