Միասին կարող ենք
կարևոր
823 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-25 14:38
Աշխարհ

ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը

ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ վարչակազմը դիտարկում է, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները Թուրքիային վաճառել F-35 կործանիչներ, որոնց մատակարարումը կասեցվել էր Անկարայի կողմից 2019 թվականին ռուսական C-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձեռքբերման պատճառով։

Վենսն այս մասին հայտնել է Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հանդիպման ժամանակ, որին ներկա է գտնվել նաև ինքը։ Հանդիպման տեսանյութը տարածել է Fox News-ը։

«Փիթը և ամբողջ թիմը հենց հիմա ուսումնասիրում են սա, քանի որ կան որոշակի բաներ, որոնք մենք պետք է հավաստենք, որ իրականացվել են՝ ամերիկյան օրենսդրությանը համապատասխանելու համար։ Նախագահը խնդրել է մեզ դա անել», - ասել է Վենսը։

«Սա, ըստ էության, Կոնգրեսի հարց է։ Խոսքը վերաբերում է նրան, թե արդյոք Թուրքիան համապատասխանում է ամերիկյան օրենսդրությանը, որպեսզի կարողանա ստանալ F-35-երը», - պարզաբանել է Վենսը։

Դոնալդ Թրամփն իր հերթին նշել է, որ հուլիսի սկզբին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ կարող է որոշում կայացնել Թուրքիային ամերիկյան ռազմական մատակարարումների, հնարավոր է՝ այդ թվում՝ F-35 կործանիչների վերաբերյալ։