|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ԱՄՆ-ը ճնշում է գործադրում ՄԱԿ-ի վրա`խնդրելով մարդասիրական օգնություն տրամադրել Սիրիայի Ռուքբան ճամբարի բնակիչներին, որն այնուհետև մատակարարում է զինյալներին․ նշվում է Ռուսաստանի և Սիրիայի միջգերատեսչական համակարգող շտաբի համատեղ հայտարարությունում:
«ԱՄՆ-ն օգտագործում է ստեղծված իրավիճակը ՄԱԿ-ի ղեկավարության վրա ճնշում գործադրելու համար` պարբերաբար բարձրաձայնելով ճամբարի բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու անհրաժեշտության մասին: Միևնույն ժամանակ, ամերիկացիներն իրականում ակնկալում են օգտագործել այս բեռը զինյալներին մատակարարելու համար, ինչպես դա արդեն եղել է մեկից ավելի անգամներ», - ասվում է հայտարարության մեջ:
Ռուսաստանն ու Սիրիան ճամբարում ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը դնում են ամերիկյան կողմի վրա: Փաստաթղթում ասվում է, որ Միացյալ Նահանգները խոչընդոտում են ճամբարի լուծարմանը, ինչը Սիրիայի ինքնիշխանության վերականգնման և խաղաղ կյանքի գլխավոր խոչընդոտն է: Միևնույն ժամանակ, սիրիական իշխանությունները պատրաստ են ընդունել Ռուքբանում պահվող բոլոր քաղաքացիներին և ապահովել նրանց անվտանգությունն ու կյանքի արժանապատիվ պայմանները: