Միասին կարող ենք
կարևոր
1261 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-19 09:11
Քաղաքական

Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց. «Հրապարակ»

Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն իր արեւմտյան հովանավորների միջոցով փորձում է Ալիեւին համոզել, որ հրաժարվի ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջից՝ դրա դիմաց խոստանալով Ալիեւին այլ դրան համարժեք քայլերի գնալ, դիցուք արմատախիլ անել ռեւանշի գաղափարը երկրից։

Հունիսի 7-ի ընտրություններից հետո սահմանադրական մեծամասնությունից զրկված Փաշինյանը փորձում է համոզել, որ այլընտրանքային ճանապարհով սահմանադրական հանրաքվեի հասնելը հեշտ գործընթաց չի լինելու։

Օրինակ, կարող է փորձել երկարատեւ կալանքներ սահմանել, ասենք՝ արցախյան պատերազմների հերոսների, Արցախի հարցը քաղաքական կապիտալի վերածած գործիչների նկատմամբ: Եվ ենթադրվում է, որ Ռոբերտ Քոչարյանի, մյուս արցախցիների եւ հերոսների նկատմամբ հետապնդումներն էլ այդ համատեքստում է պետք դիտարկել։ Առայժմ բանակցությունները վերջնարդյունք չեն գրանցել, սակայն տեղեկություններ կան, որ Հաջիեւի այցի ընթացքում էլ է դա քննարկվել: