Միասին կարող ենք
կարևոր
805 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-18 23:37
Աշխարհ

Թրամփը միակ համաշխարհային առաջնորդն է, որն այժմ համակրանքով է վերաբերվում Իսրայելին. Վենսի նախազգուշացումը

Թրամփը միակ համաշխարհային առաջնորդն է, որն այժմ համակրանքով է վերաբերվում Իսրայելին. Վենսի նախազգուշացումը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի իսրայելցի հակառակորդներին՝ հայտարարելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մնում է միակ համաշխարհային առաջնորդը, որը ներկայում բացահայտ կերպով համակրում է Իսրայելին, իսկ Միացյալ Նահանգները հրեական պետության միակ իսկապես ազդեցիկ դաշնակիցն է, գրում է The Times of Israel-ը:

«Ինձ անհանգստացնում է այն, որ դուք տեսաք, թե ինչպես են Բիբիի կաբինետի մարդկանցիցի ոմանք դեմ արտահայտվում գործարքին և որոշակի չափով անցնում անձնական հարձակումների Միացյալ Նահանգների նախագահի հասցեին»,- հայտարարել է Վենսը՝ նշելով, որ Իսրայելի խնդիրը ոչ թե Թրամփի քաղաքականությունն է, այլ երկրի նկատմամբ միջազգային վերաբերմունքի վատթարացումը։ Նա ԱՄՆ նախագահի իսրայելցի քննադատներին կոչ է արել սթափ գնահատել իրավիճակը։

«Իսրայելի խնդիրը Դոնալդ Թրամփը չէ։ Եվ Իսրայելում յուրաքանչյուր ոք, ում թվում է, թե երկրի գլխավոր խնդիրը Միացյալ Նահանգների նախագահն է, պետք է արթնանա և նայի այն իրականությանը, որում գտնվում է այս պետությունը»,- հայտարարել է Վենսը:

Նշենք, որ մի քանի օր առաջ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը քննադատեց Իսրայելին՝ «Հըզբոլլահի» հետ հակամարտության պատճառով հարավային Լիբանանում «չափազանց երկար» մնալու համար։ Վերջերս հրապարակված ԱՄՆ-Իրան շրջանակային հուշագրում ներառված է Լիբանանի տարածքում ռազմական գործողությունների դադարեցման մասին կետ։