|
Փոխարժեքներ
18 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այն նարատիվը, թե ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները, զարգացնում են իշխանությունն ու նրան աջակցող ուժերը։ Տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարցազրույցի ժամանակ այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Քանի որ եթե մանդատներն ընդդիմությունը չի վերցնում, իրենք ստանում են հնարավորություն միանձնյա կառավարելու Ազգային ժողովը»,- ասաց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը։
Կարապետյանը նշեց, որ որոշում կայացնելու համար դեռ ժամանակ ունեն, առաջիկա քայլը Սահմանադրական դատարան դիմելն է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելոը պահանջով։
«Ուժեղ Հայաստանի» առաջնորդի խոսքով` ցանկացած որոշման դեպքում իրենք շարունակելու են պայքարել իշխանափոխության համար, այլապես երկիրն ունենալու է ոչ լեգիտիմ իշխանություն։
«Իհարկե, իրենք փորձեր անելու են, մենք այդ հարցով իլյուզիաներ չունենք, սակայն ես վստահ եմ մեր մարդկանց ուժի վրա։ Դե, իհարկե, մենք էլ ենք փորձեր անելու. դա միակողմանի չի լինելու, քանի որ իրենք արդեն չունեն լեգիտիմ իշխանություն։ Մենք հակառակի հույսն ունենք»,– ընդգծեց նա։