Միասին կարող ենք
կարևոր
1492 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-18 23:21
Քաղաքական

Ինչո՞ւ են Փաշինյանն ու նրա մուղամչիները այդքան համառորեն փորձում քողարկել Ադրբեջանի հակահայկական ծրագրերը. Արման Աբովյան

Ինչո՞ւ են Փաշինյանն ու նրա մուղամչիները այդքան համառորեն փորձում քողարկել Ադրբեջանի հակահայկական ծրագրերը. Արման Աբովյան

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը գրում է.

«Ասողին` լսող է պետք։

Նախ պետք է հասկանալ, որ այն ամենը, ինչի մասին նախընտրական շրջանում զգուշացնում էր Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով «Արևմտյան Ադրբեջան» նախագծի և Հայաստանի տարածքում այսպես կոչված ադրբեջանցիների բնակեցման մասին, իրականություն էր և ոչ մի կերպ նախընտրական հռետորաբանություն չէր։

Եվ, բնականաբար, թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական ծրագրերը ընտրություններից հետո ոչ մի տեղ չեն անհետացել։

 

Հենց հիմա Օրդուբադում (Նախիջևան) անցկացվում է «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով համաժողով, որտեղ Ադրբեջանի կառավարության անդամները, մասնավորապես՝ երկրի կրթության նախարար Էմին Ամրուլլաևը, բացահայտ հայտարարում են, որ իրենց հայրենակիցները պետք է ապրեն Հայաստանում։

Իսկ նրա ղեկավարը՝ Իլհամ Ալիևը, արդեն Բաքվում՝ իսլամական երկրների ֆինանսական հաստատություններին նվիրված համաժողովում, հայտարարում է, որ «Ադրբեջանը երբեք չի մոռանա այն, ինչ արել են հայերը, և այդ հիշողությունը հավերժ կմնա իրենց հետ»։

Հիշեցնեմ, որ սա ասում է նույն Ալիևը, ով զանգվածաբար ոչնչացնում է հայկական եկեղեցիները՝ ձգտելով իսպառ վերացնել նույնիսկ «հայի շունչը» օկուպացված հայկական պատմական տարածքներում։

Իրականում բազմատեսակ թյուրքական շրջանակները նույնիսկ երազել չէին կարող այն «լավությունների» ծավալի մասին, որն իրենց համար արեց Փաշինյանը։

Սա ուղղակի ապշեցուցիչ է։

Բայց կրկին հարցը հետևյալն է․ ինչո՞ւ են Փաշինյանն ու նրա մուղամչիները հնարավոր և անհնար ամեն ինչ անում՝ հանգստացնելու, խաբելու և մոլորեցնելու հայ ժողովրդին՝ պնդելով, թե «Արևմտյան Ադրբեջանի» թեմա գոյություն չունի։

Ինչո՞ւ են նրանք այդքան համառորեն փորձում քողարկել Ադրբեջանի հակահայկական ծրագրերը։

Ինչո՞ւ։

Եվ վերջում, վերադառնալով Ծառուկյանի նախազգուշացումներին-Ասողին՝ լսող է պետք»։