|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Իշխանության կողմից լրատվամիջոցների և լրագրողների թիրախավորումները՝ տարբեր կառույցներում հավատարմագրումից զրկելուց մինչև պետական քարոզչամեքենայի ռեսուրսներով իրականացվող հարձակումներ, պատահական չեն և համակարգային բնույթ են կրում։
«Ժողովուրդ» թերթի լրագրողների նկատմամբ խորհրդարանում արձանագրված ապօրինությունը, ինչպես նաև տարբեր իշխանական գործիչների և նրանց հետ ասոցացվող անձանց ու խմբերի կողմից տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող վիրավորանքների, ատելության և վարկաբեկման գործընթացը իշխանության քաղաքականության ուղենիշներից է և ունի ակտիվացման հստակ միտումներ։
Իշխանության նպատակն է՝ անկախ, իր տեսակետները չարտահայտող ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել կամ նվազագույնի հասցնել նրանց մասնագիտական գործունեության արդյունավետությունը։
Հատկապես ընտրություններին ընդառաջ՝ իշխանությունը, մի կողմից, փորձում է հնարավորինս քողարկել իր վնասակար քաղաքականության հետևանքներն ու իր բերած ողբերգական էջերը, մյուս կողմից՝ դաշտն առավելագույնս լցնել սեփական օրակարգերով և իր համար նախընտրելի տեղեկատվությամբ։
Սա բռնատիրության կառուցման առանցքային ուղղություններից է»։