|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հրապարակ» թերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազությունը նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին 2025 թ. դեկտեմբերի 17-ին միջնորդություն էր ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում լսումների ժամանակ հայտարարել էր, որ դատախազությունը դիմելու է Ռուսաստանին՝ Կոստանյանի եւ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդությամբ, որպեսզի բերեն Հայաստան եւ դատեն:
Ըստ մեղադրանքի` Վահագն Հարությունյանը խեղաթյուրել է Զինված ուժերի մասնակցությունը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին՝ այդկերպ օժանդակելով «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի կողմից առանձնապես ծանր հանցագործությունը թաքցնելուն եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելուն»: Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետն անցել է, դատավարությունն ավարտվել է, սակայն Գլխավոր դատախազությունը շարունակում է հետապնդել նախկին իշխանության ներկայացուցիչներին:
Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ են պատասխանել ՌԴ դատախազությունից։ ՀՀ գլխավոր դատախազությունից մեզ պատասխանեցին, որ «տեղեկություն ունենալու դեպքում կտեղեկացնեն»։ Այսինքն՝ որեւէ պատասխան Ռուսաստանից չկա: