|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին գլխավոր դատախազ, Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնած Գեւորգ Կոստանյանին նոր իշխանությունը, մեր տեղեկություններով, ընտրություններից հետո «հետաքրքիր» անակնկալ է խոստացել։ Դա կլինի գլխավոր դատախազի կամ մի քիչ ավելի ցածր պաշտոնի տեսքով։ Իսկ մինչ այդ՝ մոտ օրերս, Կոստանյանը կմեկնի Ստրասբուրգ։ «Կիսատ գործեր կան»,- ասաց մեր աղբյուրը, իսկ իրականում գնում է վերահաստատելու ԵՄ դատախազությունում աշխատելու առաջարկը։
Կոստանյանը պետք է համապատասխան փաստաթղթեր ներկայացնի, քննություն հանձնի, որպեսզի, եթե իշխանություններն իրեն «քցեն», գոնե չկորցնի ԵՄ դատախազությունում աշխատելու շանսը, որը նախատեսված է մեկնարկել 2020-ին։
Կոստանյանը կվերադառնա Հայաստան դեկտեմբերի վերջերին, երբ ընտրություններն ավարտված կլինեն, ու կսկսվի պաշտոնները բաժանելու ժամանակը։
Ի դեպ, նեղ շրջանակներում արդեն իսկ հատ-հատ նշում են, թե որն էր Կոստանյանի «աքիլեսյան գարշապարը»․ մի քանի կոռուպցիոն փաստ ունի իշխանությունը նրա դեմ, որոնք անգամ փաստաթղթային հիմնավորում ունեն։ Խոսքը «գույք, փող-քրգործը կարճելու դիմաց» բանաձեւի մասին է, որը փակվել է ճամբարափոխության արդյունքում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: