|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Բաղրամյան պողոտայում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա ուշագրավ հայտարարություն արեց, ինչ մասին ակնարկել էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում:
«Կարծում եմ, երբ մեկ-երկու ամսից Հայաստանը վերցնի ՀԷՑ-ը, ամեն ինչ կավարտվի: Մի քանի ամիս հետո ավելի մեծ հաջողություն կունենանք»,-հայտարարեց նա: Նա եւս մեկ անգամ հայտարարեց, որ պետության հետ ժխտողականությամբ չեն խոսում: Դիտարկմանը, թե ժողովուրդը կարծես չի ցանկանում ցրվել, Գասպարյանն ասաց, որ կնստեն, կխոսան, կբացատրեն, կհասկանան միմյանց:
Վերջում նաեւ եւս մեկ անգամ ակնարկեց, որ «հետաքրքիր բան է լինելու մի քանի ամիս անց, ժողովուրդը շատ կուրախանա»: