|
Փոխարժեքներ
11 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը «լայթս» հարաբերություններ է ձեւավորում նույնիսկ իր նախկին թիմակիցների հետ, որոնցից ժամանակին ազատվել է։ Հավանաբար, չի ուզում ընտրություններից առաջ մեծացնել թշնամիների բանակը, հակառակը՝ փորձում է սիրաշահել, հետ բերել, նոր պաշտոնի առաջարկներով գայթակղել եւ օգտագործել։ ՔՊ-ից պատմեցին, որ նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանին եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանին Փաշինյանն առաջարկել է մարզպետի պաշտոն՝ երկուսն էլ հրաժարվել են: Գուցե այլեւս չեն ուզում աշխատել անհավասարակշիռ, կեսգիշերին հիստերիայի նոպայի պահին մարդկանց աշխատանքից ազատող ղեկավարի հետ:
Կամ էլ ավելի լավ առաջարկներ են ակնկալում։ Ի դեպ, մի քանի օր առաջ ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը լուսանկար էր հրապարակել, որտեղ մի խումբ ՔՊ-ականների հետ, սեղանի շուրջ, ներկա էին նաեւ հիշյալ երկու նախկին պաշտոնյան` Վահե Ղազարյանն ու Արմեն Աբազյանը, ինչը եւս նշանակում է, որ նրանց «մոտիկ տարածքում են պահում», փորձում են կառավարել, որ հանկարծ ընդդիմության շարքերը չանցնեն։