Միասին կարող ենք
կարևոր
370 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-30 12:58
Հասարակություն

Հայերի մասին վիրավորական արտահայտություններով հայտնի թուրք քաղաքական գործիչ Քոջաբըյըքը ճամբարափոխ է եղել

Հայերի մասին վիրավորական արտահայտություններով հայտնի թուրք քաղաքական գործիչ Քոջաբըյըքը ճամբարափոխ է եղել

Նախկինում «Լավ» կուսակցության անդամ Արիֆ Քոջաբըյըքը ընդգրկվել է քեմալիստական Ժողովրդահանրապետական կուսակցության (Cumhuriyet Halk Partisi / CHP) շարքերը։

Նա հայտնի է հատկապես հայերին ուղղված իր վիրավորական արտահայտություններով։ Իր դեմ արված յուրաքանչյուր քննադական խոսքին պատասխանում է․ «Դու մի՛ խոսիր, արա՛, հայի՛ բիճ, հայի՛ ծնունդ»։ Դարձյալ նույն պատասխանն է տվել ճամբարափոխ լինելու համար իրեն քննադատողներին։

Թուրք հրապարակախոս Ահմեդ Հաքանը «Հյուրիեթ»-ում հռետորական հարց է տալիս, թե ինչպես է «սոցիալ դեմոկրատական» գաղափարներ դավանող Ժողովրդահանրապետական կուսակցությունը վերաբերվում իր նոր կուսակցի վիրավորական արտահայտություններին․․․

Փաստորեն Թուրքիայում հայ լինելը շարունակում է մեծ վիրավորանք համարվել ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների շրջանում․․․

Մելինե Անումյան