|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանի ու նրա թիմակիցների կողմից դաժան ծեծի ենթարկված հասարակական ակտիվ գործիչ, քաղաքապետարանի իրականացրած ծրագրերի նկատմամբ հետևողական կերպով հանրային վերահսկողություն իրականացնող Արթուր Չախոյանը քաղաքապետարանի շենքի մուտքի մոտ պատասխանում է լրագրողների հարցերին։
Ծեծի հետևանքով առաջացած առողջական խնդիրներով պայմանավորված՝ ապրիլի 30-ից նա չի կարողացել պատասխանել լրատվամիջոցների հարցերին, զանգերին։
«Քանի որ միջադեպը համացանցում շատ է տարածվել, զրպարտություններ են տեղի ունեցել իմ նկատմամբ, մանիպուլացրել են, հրավիրել եմ այս ասուլիսը՝ պատասխանելու դրանց, հստակ փաստերով հիմնավորել, որ այդ ամենը սուտ է»,-ասաց Չախոյանը։
Նա հերքեց, որ մանկապարտեզի վատորակ շինաշխատանքների մասին տեսանյութում վիրավորել է թաղապետին։ Նա հեռախոսով միացրեց այս տեսանյութի ձայնագրությունը։
Մանրամասն՝ տեսանյութում։