Միասին կարող ենք
կարևոր
1378 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-16 14:59
Հասարակություն

Սպիտակում գարշահոտ ու հակասանիտարական վիճակ է ցայտաղբյուրի մոտ. քաղաքապետը զբաղված է նարդի խաղալով

Սպիտակում գարշահոտ ու հակասանիտարական վիճակ է ցայտաղբյուրի մոտ. քաղաքապետը զբաղված է նարդի խաղալով

Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Սպիտակի ոլորանների սկզբնամասում դեռ սովետական տարիներից եղել է կառուցված ցայտաղբյուր, որից անդադար հոսել է սառնորակ զուլալ ջուրը, ու մարդիկ իրենց ծարավն են հագեցրել։

Նույնիսկ մոտակա գյուղերի բնակիչները գալիս են այդ աղբյուրի մոտ և տակառներով իրենց օգտագործման համար ջուր են տանում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքը գտնվում է Սպիտակ խոշորացված համայնքի վարչական տարածքում, սակայն չգիտես ինչու՝ տիրում է հակասանիտարական ու գարշահոտ  վիճակ։

Հոգով ու ուղեղով փնթիրը անգամ այն վերածել են արտաքնոցի։Սպիտակի քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանն ինչ-որ մրցումներ է անցկացնում ու իրեն ու իր որդուն գավաթ հանձնում, մինչդեռ լավ կլիներ, որպեսզի ցուցաբերի հետևողականություն ու տարածքից վերացնի գարշահոտն ու հակասանիտարական վիճակը։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը պետք է հանձնարարի Սպիտակի քաղաքապետին, որ շատ արագ այդ գործն իրականություն դարձնի։