|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
Հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «թունավորում» ախտորոշմամբ Վանաձորի շտապ օգնության խումբը Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի երեխայի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 2-ամյա Կ․ Մ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկաններին երեխայի մայրը՝ Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Կ․ Հ․-ն հայտնել է, որ իր անուշադրության պատճառով, հունիսի 7-ին ժամը 22։00-ի սահմաններում իրենց լոգարանում դուստրը վերցնելով ացետոնով լի տարան խմել է, ինչի հետևանքով ստացել է թունավորում։
Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։