|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Քաղաքացին վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Shamshyan.qom-ի տեղեկություններով այս պահին վիրավորը, ով հրազենային վնասվածքներով է ՝ վերակենդանացման բաժանմունքում է: Նա հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Երևանյան փողոցից:
Հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվածը Վանաձորում հայտնի «Լոլոյի Էդո» մականվամբ՝ 31-ամյա Էդվարդ Հարությունյանն է:
Է. Հարությունյանը հրազենյաին վնասվածքները ստացել է որովայնի ստորին հատվածում: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: