|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեւանում հոկտեմբերի 28-ին կրակոցներ են հնչել. ժամը 23։00-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ ստորին վերջույթների հրազենային գնդակային միջանցիկ վիրավորումներ, աջից նրբոլուկի կոտրվածքով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 20-ամյա Ժորա Հ-ն է։ Մինչ Էրեբունու բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում Արցախի պողոտայի՝ ժողովրդին հայտնի «Տեցի կռուգում» վիճաբանություն է տեղի ունեցել անհայտ անձի և Ժորա Հ-ի միջև, որի ժամանակ անհայտ անձը իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է Ժորա Հ-ի ոտքերին։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։