Միասին կարող ենք
կարևոր
634 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-27 13:38
Քաղաքական

Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում. Պեսկով

Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում. Պեսկով

Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ և աշխատանքային մակարդակով կմասնակցի Աստանայում կայանալիք միության գագաթնաժողովին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Եվրասիական տնտեսական ֆորումը, որին կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների ղեկավարները, տեղի կունենա Աստանայում մայիսի 28-ին։

«Հայաստանը մնում է ԵԱՏՄ անդամ։ Հայաստանը կմասնակցի աշխատանքային մակարդակով, բայց այնուամենայնիվ կմասնակցի։ Երկրի ողջ բարձրագույն ղեկավարությունը զբաղված է նախընտրական քարոզարշավով, և դա հասկանալի է», - լրագրողներին ասել է Պեսկովը։