Միասին կարող ենք
կարևոր
571 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-27 11:41
Հասարակություն

Վարորդական իրավունքից զրկվածներն առանց քննության կկարողանան վերականգնել այն

Վարորդական իրավունքից զրկվածներն առանց քննության կկարողանան վերականգնել այն

Վարորդական իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը։

ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի քննակմանը։

Նախագծով առաջարկվում է վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին հնարավորություն տալ առաջին անգամ վերականգնել այն առանց որակավորման քննություններ հանձնելու՝ վճարելով 50,000 դրամ պետական տուրք և անցնելով մեկ տարվա փորձաշրջան՝ 6 տուգանային միավորով։

Եթե բալերը չսպառվեն, հաջորդ տարի վարորդը կստանա սովորական` 13 միավոր։ Վարելու իրավունքից 2–րդ անգամ զրկվելու դեպքում վարորդն այլևս չի կարողանա վերականգնել այն առանց քննության:

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ խմածության պատճառով իրավունքից զրկվածներն առանց քննության կկարողանան վերականգնել վարորդական իրավունքը։