Միասին կարող ենք
կարևոր
391 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-26 17:03
Հասարակություն

Արցախցիները կարող են մասնակցել ընտրությանը՝ անկախ քաղաքացիություն ընդունելուց. փաստաբան

Արցախցիները կարող են մասնակցել ընտրությանը՝ անկախ քաղաքացիություն ընդունելուց. փաստաբան

Արցախցիները կարող են մասնակցել ընտրությանը՝ անկախ քաղաքացիություն ընդունելուց։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսաուղերձում ասել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը՝ ներկայացնելով քայլերը։

«Կատարում եք հետևյալ քայլերը․

1. Գրավոր դիմում եք ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ընտրացուցակներում ներառելու պահանջով։ Եթե նկատում եք, որը դիմումի պատասխանը, անկախ դրա բովանդակությունից, արհեստականորեն ձգձգվում է՝ շտապ ահազանգում եք Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ՀՀ ՄԻ պաշտպանի աշխատակազմ։

2. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից ստանալով մերժում՝ 3 օրվա ընթացքում, այդ թվում՝ նաև ընտրության օրը դիմում եք դատարան՝ ըստ հաշվառման վայրի ցուցակում ընդգրկելու պահանջով՝ վկայակոչելով այն, որ ունեք ՀՀ քաղաքացու անձնագիր և հանդիսանում եք ՀՀ քաղաքացի, իսկ քաղաքացիությունն էլ օրենքով սահմանված կարգերից որևէ մեկով չի դադարել։ Միաժամանակ նշում եք, որ վարչական դատարանն ունի 2026 թվականի մայիսի թվագրությամբ երեք օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, որոնցով լրիվությամբ բավարարվել են նույն հիմքերով ներկայացված հայցերը։

3. Դատարանը հայցադիմումը քննում և լուծում է այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը։ Դատարանի վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

4. Ստանալով դատարանի վճիռը՝ այն շտապ ներկայացնում եք ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն և պահանջում ձեզ ներառել ընտրացուցակում»,- ասաց նա։