|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ծխախոտի թանկացումը ծխելու դեմ պայքարի արդյունավետ միջոց չէ. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
Պատգամավորի խոսքով՝ ծխախոտի գնի բարձրացումը չի կարող արդյունավետ պայքար համարվել, իսկ ծխելու դեմ պայքարելու մեխանիզմների վերաբերյալ էլ այսպիսի տեսակետ հայտնեց. «Լուծումներն արհեստածին խոչընդոտներն են, որոնք պետք է ստեղծվեն: Ամբողջ Եվրոպայում մարդկանց համար պայմաններ են ստեղծվել: Դրա մեջ նսեմացուցիչ ինչ-որ բան կա: Ես էլ հիմա անհարմար եմ զգում ծխել, հատկապես` երեխաների ներկայությամբ: Պրոպագանդում են, որ ծխելը իբրև թե տղամարդկային ինչ-որ բան է, բայց դրա մեջ չկա որևէ լավ բան»:
Սարգսյանը նշեց, որ եթե օրինագիծն ընդունվի, ապա ինքը պատրաստ է հարգել այն և թողնել ծխելը: «Պատրաստ եմ թողնել ծխելը` հանուն ընդհանուր գործի, հանուն այդ չարիքի դեմ պայքարի: Օրենքն ընդունելուց հետո իմ ծխելը չեք տեսնի»,- հայտարարեց նա: