Միասին կարող ենք
կարևոր
328 դիտում, 58 րոպե առաջ - 2026-05-26 15:57
Հասարակություն

Կկայանա՞ր ռազմական շքերթը, եթե չլիներ ընտրողից իշխանության քվե մուրալու պահանջը. Մանուկյան

Կկայանա՞ր ռազմական շքերթը, եթե չլիներ ընտրողից իշխանության քվե մուրալու պահանջը. Մանուկյան

Մայիս 28-ի ռազմական շքերթի մասին «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանը մի քանի հարցադրում է հնչեցրել՝ կկայանա՞ր այն, եթե չլիներ ընտրություններին ընտրողից իշխանության քվե մուրալու պահանջը. քաղաքացու նոր զինատեսակներով «աչք շոյելուց» բացի, ո՞վ պետք է տա մասնագիտական գնահատականը. Նիկոլի սելֆիի փայտիկ դառած ՍՈՒ 30-նների օրինակով, ո՞նց հավատալ սրանց գնումների:

որակին, լիարժեքությանն ու արդյունավետությանը. ՀՀ Զինված ուժերը սրանք դարձրեցին իշխանությունների նախընտրական սրտիկ, փուչիկ ու թմբուկ, դժբախտաբար։

«Դեռ չեմ անդրադարձել այս իշխանության «հպարտություն» 2019-ին#բացզրույկիցբալկոնից ՕՍԱ-ԱԿԱ համակարգերի ձեռքբերման խայտառակությանը, որի առիթով իրենց իսկ ստեղծած քննիչ հանձնաժողովը ժամանակին գրություն է ուղարկել դատախազություն…

Փառք Հայոց Բանակին՝ ՀՀ անվտանգության գլխավոր երաշխավորին։

Հավերժ հիշատակ մեր նահատակներին… »։