|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը տեսաուղերձ է հղել.
«Մեկ դար առաջ Թուրքիայում սպանվեցին 1.5 մլն հայեր», ավելացնելով, որ «այսօր թրքահպատակ իշխանությունները ուրանում են Հայոց Ցեղասպանությունը և 1.5 մլն հայերի կոտորածը։
Հունիսի 7-ին մենք պարտավոր ենք ապահովել խորհրդանշական 1.5 մլն մարդու մասնակցությունը։ Դարձի՛ր 1.5 միլիոնից մեկը, ով չի ուրանում… ով հիշում է… 1.5 մլն մարդու մասնակցությունը մեր պատվի, գենետիկ և պատմական հիշողության հարցն է։ Մասնակցիր ընտրություններին, դարձի՛ր 1.5 միլիոնից մեկը, դարձի՛ր այն փոփոխությունը, որի կարիքը քո երկիրը շատ ունի»։