Միասին կարող ենք
կարևոր
616 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-15 13:31
Քաղաքական

Պատերազմից գրեթե 6 տարի է անցել, իսկ զոհերի անունները դեռ հրապարակված չեն. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Պատերազմից գրեթե 6 տարի է անցել, իսկ զոհերի անունները դեռ հրապարակված չեն. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Պատերազմից գրեթե 6 տարի է անցել, իսկ զոհերի անունները դեռ հրապարակված չեն։ Ինչու՞։ Չունի՞ պետությունն իր զոհված զինվորների անունները ճշտելու հնարավորություն։ Իհարկե՝ ունի։ Եվ ուրեմն ինչու՞ չի արվում դա։ Ի՞նչն է թաքցվում։ Զոհերի թի՞վը։

Ապուշ են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե եթե հանկարծ պարզվի, որ 44-օրյա պատերազմում ոչ թե 3900 զոհ ենք ունեցել (իշխանությունների ներկայացրած թիվը), կամ 5000 զոհ (ընդդիմության տվյալները), այլ, օրինակ, 7000 զոհ՝ դրանից կորստի ցավն ավելի թեթև է դառնալու։

Ո՛չ։ Ցավը նույնն է մնալու։ Դա այդ նույն ցավն է, որն այսօր էլ մեր շատ հայրենակիցների գերեզման է տանում։ Գրեթե ամեն շաբաթ ինչ-որ մարդու՝ հիմնականում արցախցի, անժամկետ հեռանալու մասին լուր եմ ստանում։ Բա ինչի՞ց են մահանում այդ մարդիկ։ Պատերազմի զոհ չե՞ն։ Բա ի՞նչ են։ Բայց ո՞վ նրանց անունը կներառի պատերազմի զոհերի թվում…

Իսկ 44-օրյա պատերազմին հաջորդած պատերազմական գործողությունների զոհե՞րը։ Նրանց ի՞նչ ցուցակում է ուզում «տեղավորել» Նիկոլի իշխանությունը։ Ու հիմա դրել թվի կռիվ է տալիս։ Կարծես, եթե 1000 հոգի զոհված լինեին, ցավն ու կորստի չափերն այլ էին լինելու…

Ամեն ինչն իրենց արշինով են չափում՝ մեզ էլ նույն այդ չափի գերին փորձում դարձնել։ Ու չես կարող բացատրել նման համբալներին, որ հարցը նույնիսկ զոհերի թիվը չէ։ Հարցն այն է, որ Հայրենիք ենք կորցրել։ Ու չկա մխիթարություն։ Ո՛չ մեկ զոհի համար կա մխիթարություն, ո՛չ 1000-ի, ո՛չ էլ 10.000-ի»։