|
Փոխարժեքներ
04 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.78 |
| EUR | ⚊ | € 434.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.9378 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 137.88 |
Ապրիլի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Կ․ Ս․-ն և հայտնել, որ ժամը 22։50-ի սահմաններում անհայտ անձը քարով հարվածել և կոտրել է Հայաստանում հայտնի բանկերից մեկի ապակին և դիմել փախուստի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում ոստիկանները պարզել են, որ ապակու կոտրվելու հետևանքով պատճառվել է 400 հազար դրամի գույքային վնաս և ձեռնարկում են միջոցառումներ՝ անհայտ անձի ինքնությունը պարզելու և հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։