Միասին կարող ենք
կարևոր
1327 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-03 17:08
Քաղաքական

Երևանում դիմավորում են Զելենսկուն, ով 44-օրյա պատերազմին աջակցում էր Ալիևին․ Շարմազանով

Երևանում դիմավորում են Զելենսկուն, ով 44-օրյա պատերազմին աջակցում էր Ալիևին․ Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․

«Սաղ երգերը երգել էին, հիմա էլ Զելենսկուն են դիմավորում։

Էն Զելենսկուն, ով 44-օրյա պատերազմի օրերին ուղիղ աջակցում էր Ալիևին։

Էն Զելենսկուն, ով երջանիկ էր Շուշիի գրավումով ու Արցախի օկուպացիայով։

Էն Զելենսկուն, ով Կիևի փողոցները ողողել են 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի պաստառներով։

Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրմենիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թխտերաբեմ։

Պետությունը սարքում են խալխի պլացդարմ ու դեռ համարձակվում են խոսել խաղաղությունից»։

Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Երևանում է՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին։